Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը հայտնել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են ռազմական գործողությունների դադարեցումն ապահովելու համար։
«Ըստ էության, դրանք մի տեսակ կենդանի վահան են, որն ապահովում է կայունություն և անվտանգություն այս տարածաշրջանի բնակիչների համար: Հենց խաղաղապահների գործողությունների շնորհիվ դադարեցվեց արյունահեղությունը։ Ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ռուսաստանին ու Թուրքիային պետք չեն պատերազմ այս անհանգիստ տարածաշրջանում։ Այս ռազմական գործողությունները պայթյունավտանգ իրավիճակ են, որը միայն ձեռնտու է Արևմուտքին»: