Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` դատապարտելով ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան: Դրանում ասված է.
«Կիպրոսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական լայնածավալ ռազմական ագրեսիան հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Մենք ցավում ենք այս բոլորովին չարդարացված էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Ադրբեջանը պետք է անհապաղ դե-էսկալացիայի գնա։ Հրադադարը վճռական նշանակություն ունի»։