Ստեփանակերտի դիահերձարանից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված շարունակական լիարժեք ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։
ԼՂ ՄԻՊ-ի խոսքով՝ այս թվերը չեն ներառում Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների տվյալները, քանի որ դեռևս չի հաջողվել կապ հաստատել։