ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում անդրադարձավ ԼՂ հայության անվտանգության ապահովման խնդրին:
«Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, ԼՂ հայության անվտանգության հարցն է, և տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու և արարելու արժանապատիվ ու անվտանգ:
Եվ իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ իր պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ըստ էության, դրված է ՌԴ խաղաղապահ առաքելության վրա, բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով՝ ՌԴ խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում, դուք գիտեք, որ մենք ունեցել ենք որոշակի վերապահումներ»,- ասաց վարչապետը: