Նիդերլանդների արտգործնախարար Հանկը Բռաունս Սլոթը գրառում է անում X սոցիալական հարթակում.
«Ծայրահեղ տագնապալի տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումների մասին։ Այս ամենից խաղաղ բնակչությունն ավելի շատ կտուժի։
Նիդերլանդները կոչ է անում անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և վերսկսել կառուցողական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։ Նիդերլանդները ուշադիր հետևում է իրավիճակին։
Մենք ԵՄ անդամ գործընկեր երկրների հետ քննարկում ենք հետագա էսկալացիան կանխելու տարբերակները»։