Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների առնչությամբ՝ կոչ անելով դադարեցնել հարձակումը։
«Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններն ու կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը։ Նա իր անկեղծ ցավակցություններն ու Ֆրանկոֆոնիայի կազմակերպության վշտակցությունն է հայտնել զոհերի ու վիրավորների ընտանիքներին։ Մուշիկիվաբոն վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնությունը հարգելու անհրաժեշտությունը և միջազգային կառույցի հանձնառությունը՝ խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով»։