Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին համոզված է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացնում արդեն 3 տարի:
Պատգամավորն այդ մասին խոսել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման թեմայով քննարկման ընթացքում:
«Նախ առաջ՝ մենք պետք է տեսնենք, թե ինչ է տեղի ունենում ոչ միայն այս պահին, այլև երկարաժամկետ առումով: Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացվում արդեն 3 տարի: Սա շատ ակնհայտ էր, և չգիտեմ ինչպես բացատրել, որ Արևմուտքից, ԵՄ-ից ավելի շատ արձագանքներ չեն եղել: Հիմա այդ գործընթացն արագանում է»,- ասել է Ալֆոնսին: