Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից:
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով»,- հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից: