Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը: «Արմենպրես»-ը ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգից տեղեկացել է, որ Եվրոպական հանձնաժողովին է ուղղվել նամակ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հարցով: Նամակում, որի ստորագրողների թվում է նաև Բերգը, կոչ է արվում ԵՄ-ին քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու էթնիկ զտումները:
Եվրոպական հանձնաժողովին նաև հարցեր են ուղղվել՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մտադրության մասին՝ ի պատասխան Ստեփանակերտի վրա Ադրբեջանի հարձակման, ինչպես նաև ԵՄ-ն ի՞նչ պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել հրադադարի խախտման համար պատասխանատու Ադրբեջանի իշխանությունների դեմ։