ԼՂ-ի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանն այսօր ընկել է ադրբեջանական ցեղասպան ուժերի հետ մարտում՝ պաշտպանելով իր հայրենիքը։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Անձամբ ճանաչում էի նրան: Նա խիզախ, ազնիվ ու նվիրյալ հայ էր, ով միշտ եղել է բոլոր մարտերի առաջնագծում»,- գրել է Բեգլարյանը: