ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և լիցքաթափել իրավիճակը։
Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար։
Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնել, իսկ Բլինքենն ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։