Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրուց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Միշելը կոչ է արել Ալիևին՝ ապահովել հրադադարի ռեժիմը և անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել Ղարաբաղի հայերի նկատմամբ։ «Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորվեն։ Անհրաժեշտ է ապահովել նաև հրատապ մարդասիրական օգնության հասանելիությունը»,- գրել է Միշելը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի միջազգային այլ արձագանքներ՝ տեսաշարում: