Վաղ առավոտից մի խումբ ուսանողներ Երևանի տարբեր համալսարաններում բողոքի ակցիաներ են իրականացրել՝ կոչ անելով դասադուլ և գործադուլ հայտարարել ու միանալ կառավարության շենքի դիմաց հավաքվածներին: Ցուցարարները այնուհետև երթով շարժվել են Հանրապետության հրապարակ, որտեղ երեկոյան հանրահավաք է նախատեսված: Այստեղ ոստիկանները բերման են ենթարկել ցույցի մասնակից քաղաքացու, որի ձեռքին դանակ է եղել: