Սեպտեմբերի 23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հարավարևելյան 3-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 24-25-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 21-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վրկ, 23-25-ին՝ 13-16 մ/վրկ արագությամբ։