Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը X-ում կիսվել է Ժոզեպ Բորելի գրառմամբ, որով ԵՄ-ն դատապարտել էր ռազմական էսկալացիան։ Շվեդիայի արտգործնախարարությունը հիշեցրել է՝ ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
«Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունը և ապահովի իրական երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի իսկական հայերի միջև»,- նշել է գերատեսչությունը։