Գետափ գյուղի 24-ամյա բնակիչը սեպտեմբերի 16-ին՝ իր նշանադրության ժամանակ, Նորավանք եկեղեցական համալիրի տարածքում իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ և խաթարել հանգիստը:
Դեպքը նկարահանվել և հրապարակվել է համացանցում:
Նա ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Ի լրումն վերոնշյալի՝ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից նաև տեղեկացրել են, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ինքնակամ եկել է 24-ամյա երիտասարդի 23-ամյա ընկերը և ներկայացրել իր անվամբ հաշվառված «Սայգա» տիպի որսորդական հրացանը: Նա հայտնել է, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նշված հրացանը ինքն է տվել ընկերոջը:
Նախաքննությունը շարունակվում է: