Վերջին տեղեկատվությունը, որ ես ստացել եմ Լեռնային Ղարաբաղից, հետևյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է։
«Չենք կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է, և մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, որովհետև առավել ևս այս պայմաններում կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ կհետևեն իրադարձություններին և լրացուցիչ գնահատական, ասելիք ունենալու դեպքում կներկայացնեն հանրությանը:
«Հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է, որ ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից: Եվ գործնական առումով մենք կհետևենք իրադարձություններին և էլի որոշակի գուցե մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ՝ այս իրադրության հետ կապված»,- ասաց նա: