Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ապաքինմամբ դուրս է գրվել: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ըստ գերատեսչության՝ այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ: