Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ստուգման արդյունքում Մարտունի քաղաքի 41-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Մ. Գ.-ին պատկանող խանութում հայտնաբերել են ծխախոտ` առանց ակցիզային դրոշմանիշի: ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ կատարված ստուգումներով պարզվել է, որ վերջինս Ստեփանակերտ քաղաքում բնակվող ոմն Ավոյից (տվյալները պարզվում են), ձեռք է բերել 800 տուփ «Վարանդա» տեսակի ծխախոտ և այն վաճառել 1 տուփը` 4000 ՀՀ դրամով։
Զննությամբ վերջինիս խանութից հայտնաբերվել է 56 տուփ «Վարանդա» տեսակի առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։
Ոստիկանությունը տնտեսվարող սուբյեկտներին և անհատ ձեռներեցներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործարքներից, հակառակ դեպքում այդ անձինք օրենքի ուժով կենթարկվեն պատասխանատվության։