Ուկրաինական կողմը հայտնել է, որ երկրի զինված ուժերը գիշերը 27 ԱԹՍ է խոցել:
Ոչնչացված սարքերի բեկորներն ընկել են բնակելի տարածքներում, ինչի հետևանքով գրանցվել են ավերածություններ: Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ, հայտնի է 1 զոհի մասին:
Ռուսական հարվածների պատճառով հրդեհներ են բռնկվել Կրիվոյ Ռոգում և Լվովում: Պայթյուններ են լսվել Օդեսայում, Խարկովի շրջանում և այլ բնակավայրերում: Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: