ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Կրիշիանիս Կարինշի հետ, տեղեկացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին։
«Դա հակասում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված գործընկերների բոլոր ջանքերին, բացահայտ արհամարհանք է լարվածության թուլացման վճռական կոչերի նկատմամբ։ Դրանց պետք է հետևեն միջազգային գործողություններ»,- նշել է Միրզոյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում։