Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անհանգստություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում բախումների առնչությամբ, բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ եռակողմ հայտարարությունների դրույթներին և խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով։
Նա վերահաստատել է Իրանի դիրքորոշումը հակամարտության առնչությամբ ու ընդգծել. «Իրանը Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում և վստահ է՝ այդ շրջանի խնդիրները, այդ թվում՝ դրա բնակիչների անվտանգության ու իրավունքների հարցերը, պետք է լուծվեն այդ շրջանակներում և երկխոսության միջոցով»։
Քանանին վերահաստատել է, որ տարածաշրջանի երկրները կարող են նպաստել հակասությունների կարգավորմանը, և այդ ուղղությամբ Իրանը պատրաստ է 3+3 ձևաչափով նիստ անցկացնել։