Դեռ երեկ Բաքվում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպում էր կազմակերպել Ադրբեջանի արտգործնախարարությունը, մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին: Մեր արտգործնախարարությունը, արձագանքելով Բաքվի կեղծ թեզերին, ընդգծել էր՝ դրանք նման են տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված նախապատրաստության: Այսօր արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային գործընկերներին կոչ է արել վերջ դնել Ադրբեջանի ագրեսիային:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։