Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի կառավարությանը մեղադրել է, իր ձևակերպմամբ, Ղարաբաղում ապօրինի ռեժիմին աջակցելու համար։
Ըստ Հաջիևի՝ Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահի ընտրությունը, պետնախարարի նշանակումը սադրիչ քայլեր էին Բաքվի դեմ, ինչի հետևում, իբր, Հայաստանն է։ Հաջիևի ձևակերպմամբ՝ անջատողական ռեժիմը պետք է ինքնալուծարվի, զինված ուժերը զինաթափվեն, ինչից հետո Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրման համար առավել լավ հնարավորություններ կկարողանան գտնել։
Հարցին ի պատասխան, թե քանի՞ օր է տևելու գործողությունը, Հաջիևն ասել է, որ հիմնական ռազմական թիրախներն արդեն չեզոքացվել են, այսուհետև գործողությունը կետային բնույթ է կրելու: