Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Հայաստանն ու Ադրբեջանն այժմ գտնվում են շատ ծայրահեղ իրավիճակում, և այդ պատճառով մեզ համար միանգամայն պարզ է, որ պատերազմի այս դրվագը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է Շոլցը։ Նա նշել է, որ խոսքը դիվանագիտության ուղի վերադառնալու և բոլոր խնդիրների խաղաղ, փոխհամաձայնեցված լուծում գտնելու փորձի մասին է, «որոնք պետք է հաղթահարվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև հենց Ադրբեջանի ներսում»։