Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն՝ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը։
«Պարզ է, որ Պուտինն աջակցում է նրանց և փորձում է ապակայունացնել Հայաստանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի դա և թույլ տա Լեռնային Ղարաբաղում վերադառնալ բնականոն կյանքի։ Լեռնային Ղարաբաղից հայերի վտարմանն ուղղված «մարդասիրական միջանցքները» հավասարազոր են էթնիկ զտումների»,- X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է Կովաչևը։