ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը:
«Թվերն անընդհատ փոխվում են, «Հանրապետական» ԲԿ-ում 103 ծանր, միջին կարգի և թեթև վիրավորներ են, քաղաքացիական անձինք կան բավական, ունենք հինգ զոհ, Մարտակերտից տվյալ ստացա, որ 15 վիրավորի ուղարկել են Ստեփանակերտ, այնտեղ էլ կա 5 զոհ, փորձում ենք վերջին տվյալները ստանալ Մարտունիից, որտեղ նույնպես կան վիրավորներ: 10 վիրավոր ունենք Ասկերանում, այնտեղ թիվը կարող է ավելանալ»,- ասել է նա: