Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարը։
Հասանովը գոհունակություն է հայտնել, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Իսրայելցի պաշտոնյան էլ ընդգծել է՝ նման այցերը և հանդիպումները կարևոր են առկա շփումների ընդլայնման տեսանկյունից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևն էլ ընդունել է Բաքվում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությանը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։