Ադրբեջանը նոր խոշոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Եթե նրանք հրաժարվեն, պետք է պատժամիջոցներ կիրառվեն։ Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ»,- նշել է նախկին պաշտոնյան։