Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում
անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ տեղափոխված հումանիտար բեռին։
«ԵՄ-ն ողջունում է բեռների մատակարարումը Ղարաբաղի հայերին Լաչինով և Աղդամով։ Այժմ կարևոր է ապահովել կանոնավոր մատակարարումներ բնակչությանը, Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բովանդակալից երկխոսություն իրականացնել, նվազեցնել լարվածությունը շփման գծում և միջազգային սահմանին»,- գրել է Ստանոն: