Հարավային Կովկասում խաղաղության, հանգստության և համագործակցության հաստատման ճանապարհին մեր առջև պատմական հնարավորություն է առկա։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և լիարժեք կարգավորման գործընթաց են սկսել։
«Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ։
Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու։ Մեր առաջնային նպատակն է, որ բոլորը, այդ թվում՝ հայերն Ադրբեջանի տարածքներում կողք-կողքի ապրեն խաղաղության պայմաններում։ Աջակցում ենք Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին, որի հետ գործում ենք «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»,- նշել է Էրդողանը։