ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում է քաղաքացիներին.
Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:
ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»: