ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարման վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մենք ողջունում ենք մարդասիրական ապրանքների միաժամանակյա առաքումը ԼՂ` Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով, մի մոտեցում, որը նախագահ Ալիևը և ես վերջերս քննարկել ենք։ Այս խիստ անհրաժեշտ պաշարների մատակարարումները քայլ առաջ են, և մենք կողմերին խրախուսում ենք ներգրավվել ուղիղ բանակցություններում և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու ուղիների վրա: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի` երկարամյա խնդիրների լուծմանն ու արժանապատիվ և երկարատև խաղաղության հասնելու ջանքերին»։