2023 թ. սեպտեմբերի 19-ի ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահ զորակազմն արձանագրում է շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ փաստեր: Այդ մասին նշված է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի ամփոփագրի մեջ։
«Ռուս խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանում առավել վտանգավոր շրջաններից և բժշկական օգնություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին:
Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր է տարհանվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա: Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել վիրավոր 9 քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացիայի համար և շարունակել բանակցային գործընթացը»,- նշված է ՌԴ ՊՆ փաստաթղթում: