Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության 32-րդ տարեդարձը։
«Մենք համոզված ենք, որ Մոսկվայի և Երևանի միջև բազմակրողմ համագործակցության զարգացումը նպաստում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին։ Մենք հանդես ենք գալիս երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հիմնական հարցերի շուրջ փոխըմբռնման խորացման օգտին, ինչպես նաև միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրման միավորների շրջանակում արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման օգտին»,- ասել է Զախարովան՝ ՀՀ քաղաքացիներին մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ։
Նրա խոսքով՝ ՌԴ անկեղծ մոտեցման ապացույց է Հայաստանի հարավում, որը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի, ռուսական նոր դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը։
«Սեպտեմբերին այդ մարզի մարզկենտրոն՝ Կապան է այցելել ռուս դիվանագետների առաջատար խումբը՝ նախապատրաստելու գլխավոր հյուպատոսության բացումը»,- հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։