Որպես ԵԱՀԿ Գործող նախագահ՝ խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում ռազմական գործողությունների և դրանց հետ կապված քաղաքացիական բնակչության վտանգի մասին հաղորդագրություններով՝ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում նշել է Բույար Օսմանին։
«Կոչ եմ անում անհապաղ թուլացնել լարվածությունը։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և հումանիտար նկատառումները պետք է գերակշռեն։ Այսօր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, կհանդիպեմ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ և կրկին կոչ կանեմ շարունակել դիվանագիտական փոխգործակցությունը և առաջնահերթ ուշադրություն դարձնել կայուն խաղաղության հասնելու ջանքերին»,- գրել է Օսմանին: