Նորվեգիայի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղի հրետանային գնդակոծության հետևանքով կան քաղաքացիական զոհեր: Ադրբեջանի կողմից ռազմական ուժի շարունակական կիրառումը կարող է հայ բնակչությանը ստիպել հեռանալ տարածաշրջանից, ինչը կստեղծի հումանիտար աղետ: Նման ողբերգությունից պետք է խուսափել ամեն գնով: Տարածաշրջանի հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու պատասխանատվության ծանր բեռը Բաքվի վրա է»,- նշված է գրառման մեջ: