Ի լրումն շրջափակման և սովի մատնելու՝ Ադրբեջանը կատարում է ևս մեկ ռազմական հանցագործություն՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց՝ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Սա արդեն ռազմական ճանապարհով էթնիկ զտումն է գործողության մեջ։ Այս ամենը պետք է դատապարտվի և դադարեցվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է Մարուքյանը։
Նա հավելել է, որ երեխաները դառնում են Ադրբեջանի զինվորականների թիրախ, «այժմ ԱՄՆ-ի և միջազգային հանրության հերթն է որոշելու, թե ինչ միջոցներ են օգտագործվելու Լեռնային Ղարաբաղի սոված քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիան և ռազմական հարձակումը դադարեցնելու համար»։