Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ տեղափոխված հումանիտար բեռին։
«Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ են ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է լինի առաջին քայլը միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն անվերապահ և անարգել մարդասիրական մուտքի ճանապարհին»,- գրել է դիվանագետը։