Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր էջում անդրադարձել է ԼՂ դեմ Ադրբեջանի ագրեսիային:
«Այսօր սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի մարզից: Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իսկական երկխոսություն սկսելու համար»,- գրել է նա։