ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են Կառավարության առջև տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վնասվածք ստացած ոստիկաններին ու քաղաքացիներին:
«Քիչ առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելեցինք հիվանդանոցներ և հանդիպեցինք վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիներին, որոնք տուժել են կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա: