ԼՂ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական բոլոր հարթակներում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ՝ օգտագործելով նաև կեղծ հայկական օգտահաշիվներ:
«Խնդրում ենք բոլորիդ լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը, սադրանքներին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ: