Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի՝ իբր սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետներ ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ադրբեջանական ԶՈՒ երկու զինծառայող, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը՝ կիրառելով, բացի հրաձգային զինատեսակներից, նաև ականանետ։ Այդ մասին հայտնում են ՊԲ-ից: