Նյու Յորք կատարելիք այցի շրջանակում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսել է հանդիպել ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկի հետ, քննարկել արհեստական բանականության զարգացման հեռանկարները և միլիարդատեր գործարարին հրավիրել ներդրումներ կատարել իսրայելական նախագծերում։
«Իսրայելը պետք է լինի արհեստական բանականության առաջատարը»,- հայտարարել է Նեթանյահուն:
Մինչ Իսրայելի վարչապետը ծրագրում է հանդիպել Իլոն Մասկի հետ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում արդեն հանդիպել է ամերիկացի ձեռնարկատիրոջ հետ:
Հանդիպման ժամանակ թուրք քաղաքական գործիչը Մասկին կոչ է արել Թուրքիայում բացել Tesla էլեկտրական մեքենաների արտադրության յոթերորդ գործարանը։
Էրդողանը նաև մատնանշել է Թուրքիայի տիեզերական ծրագրի շրջանակներում SpaceX ընկերության հետ երկրի համագործակցության հնարավոր զարգացումը: