Տեղական դիտորդական կազմակերպությունները ազատ, ժողովրդավարական, մրցակցային են բնորոշել ընտրությունները: Ենթադրյալ խախտումները, որոնց վերաբերյալ ահազանգեր են ստացվել, զանգվածային բնույթի չեն և չեն ազդել ընդհանուր պատկերի ձևավորման վրա: Խախտումների մասին հաղորդումները ուսումնասիրել է դատախազությունը: Կառույցից «Լուրերին» տեղեկացրել են, որ դրանց հիման վրա արդեն նախաձեռնվել է 7 քրեական վարույթ:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: