«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 07:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան և Ջրառատ գյուղերի ու հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: