Սերգեյ Սոբյանինը հանդիսավոր արարողության ժամանակ ստանձնել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը: Նա ստացել էր մոսկվացիների ձայների 76,39 տոկոսը։ Սոբյանինը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում է 2010 թ. հոկտեմբերից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոբյանինի երդմնակալության ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայում հետևողականորեն ստեղծվում է առաջադեմ և հարմարավետ միջավայր, այն շոշափելիորեն առաջ է անցնում համաշխարհային շատ մայրաքաղաքներից:
Միջազգային այլ նորությունները՝ տեսաշարում: