Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։
Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը՝ 824.250
Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 66
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 824.316
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234.436 կամ ընտրողների (28.44%-ը)
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 847.999
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 47.500
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 234.380
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 35
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 234.415
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 47.463
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 613.709
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 2763։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝
«Հանրային ձայն» կուսակցություն - 22.431 կամ 9.68%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 75.463 կամ 32.57%
«Արդար Հայաստան» կուսակցություն - 2595 կամ 1.12%
«Հաղթանակ» կուսակցություն - 3959 կամ 1.71%
«Ուժը հայրենյաց» կուսակցություն -1706 կամ 0.74%
Հայաստանի եվրոպական կուսակցություն - 2572 կամ 1.11%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 43.765 կամ 18.89%
«Հանուն սոցիալական արդարության կուսակցություն» - 780 կամ 0.34%
«Հանրապետություն» կուսակցություն - 26.236 կամ 11.32%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն - 1282 կամ 0.55%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 4174 կամ 1.80%
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - 2348 կամ 1.01%
«Ապրելու երկիր» կուսակցություն - 8425 կամ 3.64%
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 35.739 կամ 15.43%
Անճշտությունների գումարային չափը՝ 195
ԿԸՀ նախագահը նաև հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%: