ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա՝ տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում։
Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝
-
Ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ.
-
հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ.
-
սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝
-
ձկան ձողիկներ` 5 կգ.
-
հալած բուսաճարպային խառնուրդ՝ 4,4 կգ։
Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել: