Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Հայ մարզիկներից իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ Բարեղամ Հարությունյանը վնասվածքի պատճառով բավարարվել է բրոնզե մեդալով։
Մեր բռնցքամարտիկները Հունաստանի մրցաշարին մասնակցել են մարզիչներ Արման Հարությունյանի և Վաչե Վարդայանի գլխավորությամբ։ Թիմի հետ մրցավայրում էր նաև ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։